
Լոնդոնում այրվում է Եվրոպայի ամենախոշոր մզկիթներից մեկը

Լոնդոնի հարավում այրվում է Եվրոպայի ամենախոշոր մզկիթներից մեկը, ներկայում հրշեջները փորձում են տեղայնացնել կրակը, հայտնում է Լոնդոնի հրշեջ ծառայությունը:
Կրակը տարածվել է շինության առաջին երկու հարկերում, ծխի հաստ սյունը մզկիթից բարձրանում է տասնյակ մետրեր:
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է 10 հաշվարկ, հարակից փողոցներում երթևեկությունը փակ է:
Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության մեքենաներ:
Բժիշկների հաղորդմամբ՝ 1 մարդ հոսպիտալացվել է թունավորման ախտանշաններով:
«Բայտուլ-Ֆուտուխ» մզկիթը կառուցվել է 2003 թվականին: Մզկիթում կարող է տեղավորվել մինչև 10 հազար հավատացյալ: Մզկիթը Արևմտյան Եվրոպայում խոշորագույններից մեկն է համարվում: