Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Սեպտեմբերի 26-ին, ժամը 00.16-ին ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան ընկել է ձորակը, տուժածներ չկան. ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ի հարակից ձորակում են հայտնվել «Մերսեդես E» մակնիշի 87 TA 007 պետհամարանիշի (վարորդ Ա. Ս.) և «Մերսեդես E» մակնիշի 17 MS 700 պետհամարանիշի (վարորդ Մ. Ա.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ձորակից դուրս են բերել «Մերսեդես E» ավտոմեքենան, իսկ մյուս ավտոմեքենայի վարորդը հրաժարվել է օգնությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930