
Ագուերոն նշել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների իր ցանկը

«Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Սերխիո Ագուերոն լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է, որ իր ամենասիրելի ֆուտբոլիստը Լիոնել Մեսսին է, և շեշտել է, որ Մեսսիին լավագույնը համարելը բնավ կապ չունի իրենց բարեկամական հարաբերությունների հետ: Տեղեկացնենք, որ Մեսսին Ագուերոյի որդու կնքահայրն է:
Իսկ երբ լրագրողը խնդրել է նշել պատմության լավագույն 5 ֆուտբոլիստներին, Ագուերոն նշել է, որ աշխարհում չկա 5 լավագույն ֆուտբոլիստ, նրանց թիմը չորսն է ՝ Մեսսի, Ռոնալդո, Ռոնալդինիո, Մարադոնա:
Սիրարփի Աղաբաբյան