
«Լիվերպուլը» բանակցություններ կվարի Վալտեր Մաձարիի հետ

Ուրբաթ օրը «Ինտերի» և «Նապոլիի» նախկին մարզիչը մեկնել է Անգլիա: Ուրբաթ առավոտյան Մաձարիին նկատել են Պիզայի օդանավակայանում, որտեղից նա ուղևորվել էր Լիվերպուլ:
Սպասվում է, որ Բրենդան Ռոջերսին փոխարինողների հերթական թեկնածուն հանդիպում կունենա «կարմիրների» ղեկավարության հետ, հաղորդում է Italia 24 News-ն:
Անգլիայի Պրեմիեր լիգայի 6 տուրերում «Լիվերպուլը» հավաքել է 8 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը:
Մաձարին հեռացվել էր «Ինտերից» նախորդ մրցաշրջանի կեսին, բայց դեռ շարունակում է աշխատավարձ ստանալ միլանցիներից:
Վճարումը կդադարի, երբ Վալտերը պայմանագիր ստորագրի ուրիշ ակումբի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը