Թուրքիան երկրորդ Սիրիա չի դառնա: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն TNV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ռուսաստանաբնակ հայտնի հայ մտավորական, ֆիզիկոս Սարգիս Քարամյանը նախօրեին խեղդվել է Թուրքիայի Անթալիա ծովափնյա հանգստավայրում: Ա
«Մի՞թե դու իրոք հավատում ես, որ այս երկրում կքվեարկեն զվարճալի անունով, Հարավային Չիկագոյից սերող սևամորթ տղամարդուն օգտին: Դա բացառվում է, դա ուղղակի խելագարություն է», – հայտարարում էր Օբաման:
ԵԱՀԿ-ում հույս ունեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակի վերաբերյալ տեղի կունենա այս աշնանը:
«Այժմ, այնուամենայնիվ, նորությունը վատն է, քանի որ համանախագահները ստիպված են կենտրոնանալ մեղմվող ռազմական լարվածության և սադրիչ հայտարարությունների հակազդման վրա, քան ԼՂ հակամարտության հիմնական սկզբունքների շուրջ բանակցությունների խթանման վրա»,- ասում է Մեթյու Բրայզան:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 14.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի մոտակա սարալանջին քաղաքացին անկարգելով անհաջող վայրէջք է կատարել, ունի վնասվածքներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քիչ առաջ մեկնարկեց «Նոր Հայաստան» նախաձեռնության ասուլիսը: Թեև նախապես հայտարարվել էր, որ ասուլիսին մասնակցելու է նաև նախաձեռնության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, սակայն Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ Ր. Հովհաննիսյանը երկու օր առաջ մեկնել է Հանրապետությունից՝ ինչ-ինչ ընտանեկան խնդիրների պատճառով:
Եվրո-2016-ի ընտրական փուլի եզրափակիչ տուրում Պորտուգալիայի հավաքականն արտագնա խաղում հաղթեց Սերբիային (2:1), Հայաստանը պարտվեց Ալբանիային (0:3), իսկ Գերմանիան հաղթեց Վրաստանին (2:1):
Արցախի պաշտպանության գծի հյուսիս արևելյան ուղղությամբ, անցած գիշեր, հրադադարի ռեժիմը լկտիաբար խախտող թշնամին խստորեն պատժվել է մեր տղաների կողմից` ոչնչացվել է հինգ թշնամի, կան նաև վիրավորներ, որոնց քանակն առայժմ հստակեցված չէ…
Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Այս մաիսն տեղեկացնում են ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնից:
Հոկտեմբերի 10-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1962 թ. ծնված Ա. Մ.-ն և հայտնել, որ Սևաբերդ գյուղի սար բարձրանալիս «ՈՒԱԶ-469» մակնիշի ավտոմեքենան շուռ է եկել, և տակը մարդ է մնացել:
ՆԱՏՕ-ի առաքելության հինգ անդամ է զոհվել, ևս հինգն ստացել են վնասվածքներ Աֆղանստանում երեկ՝ հոկտեմբերի 11-ին, աղետի ենթարկված բրիտանական ուղղաթիռի վթարի հետևանքով, հաղորդում է Reuters-ը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել «ԱրմԹեք-2015» Հայաստանի բարձր տեխնոլոգիաների 8-րդ գործարար համաժողովի բացմանը: Այն անցկացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, տարածել է հաղորդագրություն՝ հայտնելով, որ դեռևս հոկտեմբերի 6-ին զինված ուժերի զինծառայող, շարքային Ալիև Մուրադ Ալիզադե օղլուն (Əliyev Murad Əlizadə oğlu) ինքնակամ լքել է ծառայության վայրը։ Ձեռնարված որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 9-ի երեկոյան ժամերին հայտնաբերվել է շարքային Ալիևի դին։
Սոցիալ-դեմոկրատներն առաջ են անցել ուլտրաաջ Ազատության կուսակցությունից Վիեննայի քաղաքային ընտրություններում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել մասնագիտական կրթության ոլորտի մի խումբ մանկավարժների: Արմեն Աշոտյանը նշել է, որ վերջին ժամանակահատվածում կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ` նախադպրոցական կրթությունից մինչև հետբուհական, արժանացել են պարգևների տարբեր առիթներով` «Ուսուցչի օր», «Գիտելիքի օր» և այլն:
ԴԱԻՇ-ի առաջնորդը՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին, վնասվածք է ստացել զինյալների շարասյանը հասցված Իրաքի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով:
Հայաստանի հավաքականի երկրպագուները պահանջում են, որ Սարգիս Հովսեփյանը հեռանա
36-ամյա Իվան Ռյազանցևի՝ ՌԴ Պետդումայի բյուջեի ու հարկերի հարցերով կոմիտեի անդամ Ռաիսա Կարամզինայի օգնականի մարմինը, որովայնի ու մեջքի հատվածում հասցված բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներով հայտնաբերել է նրա կինը:
Քիշնևում ցուցարարներն այսօր առավոտյան արգելափակել են երթևեկությունը քաղաքի կենտրոնում, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:
Հոկտեմբերի 11-ին, ժամը 10.30-ի սահմաններում, «BMW 316 I» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի-Բավրա ճանապարհի 159.2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 2008 թ. ծնված Արամ Ամիրյանին:
Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին և Վանաձորի Հովհ. Թումանյանի անվան պետական համալսարանին 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհվեց: Հոկտեմբերի 10-ին կայացած նիստում նման որոշում կայացրեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովը:
Հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ թուրք դաշնակահարուհու կատարմամբ:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելլին իր մեկնաբանություններն է տվել Ալբանիայի հավաքականից կրած պարտությունից (0-3) հետո:
Բելառուսի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն, ով հավաքել է ձայների 83,49%-ը, լրագրողներին հայտնել է Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Լիդիա Երմոշինան:
Հոկտեմբերի 10-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանում ընդունեց ՀՀ Սահմանադրության ընդունման 20-ամյակին և ՀՀ սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակին նվիրված երևանյան 20-րդ միջազգային խորհրդաժողովի մասնակիցներին` ուղեկցությամբ ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանի:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջիններիս այս մարդկանց տները ուղղորդելու մեջ կասկածվում են Գյումրու «Շիրակ» հյուրանոցի հետնամասում գտնվող ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի տիրոջ որդին՝ Գ. Ջ.-ն ու նրա 21-ամյա կինը: Վերջին գողությունը կատարվել է այս տղայի մոտ ընկերոջ տանից: Վերջիններս ձերբակալված են:
Հանգստյան օրերին հակառակորդը շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:
Ի սկզբանե անհաջող ստացվեց: Մի քանի խաղում ինչ-որ բան չէր բավականացնում. հանդիպումների վերջնամասում բաց էինք թողնում հաղթանակը: Մասնակի հաջող խաղեր եղան՝ առաջին կեսում էինք լավ խաղում կամ երկրորդում: Չէինք կարողանում ամբողջ հանդիպումը լավ անցկացնել:
Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 10 մարդ է ձերբակալվել: