 
                        Թուրքիան երկրորդ Սիրիա չի դառնա. Դավութօղլու
 
                                    Թուրքիան երկրորդ Սիրիա չի դառնա: Այդ մասին այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն TNV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Անկարայում տեղի ունեցած պայթյուններն ուղղված են եղել Թուրքիայում իրավիճակի ապակայունացմանը:
Դավութօղլուն նաև հայտնել է, որ պայթյունների հեղինակները երկու մահապարտ ահաբեկիչներ են եղել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով սպանվել է 95 մարդ, վիրավորվել ավելի քան 240 քաղաքացի:
Նախնական տվյալներով՝ ահաբեկչության հետևում կանգնած են ԴԱԻՇ-ի գրոհայինները:
Թուրքիայում հայտարարվել է եռօրյա սուգ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        