Բաժիններ՝

Քիշնևում ցուցարարներն արգելափակել են երթևեկությունը քաղաքի կենտրոնում

Քիշնևում ցուցարարներն այսօր առավոտյան արգելափակել են երթևեկությունը քաղաքի կենտրոնում, հայտնում է RIA Novosti-ի թղթակիցը:

Ընդդիմադիր ուժերը՝ Իգոր Դոդոնի սոցիալիստական կուսակցությունն ու Ռենատո Ուսատիի «Մեր կուսակցությունը» Մոլդովայում բողոքի ակցիաներ են անցկացնում սեպտեմբերի 27-ից:
Ձախ կենտրոնամետները պահանջում են պետական պաշտոնյաների, ներառյալ՝ երկրի վարչապետի ու նախագահ Նիկոլաե Տիմոֆտիի հրաժարականները:

«Մեր կուսակցության» ակտիվիստները այսօր մի քանի հարյուր մեքենա են կայանել Ստեֆան Մեծի ճեմուղու երթևեկելի հատվածում, որը գտնվում է վրանային քաղաքի հարևանությամբ:

Բողոքի անցկացման վայրը շրջապատված է ոստիկաններով: Ներկայում երթևեկությունը Քիշնևի կենտրոնում աստիճանաբար վերականգնվում է:

Բողոքի մասնակիցները, սակայն, հայտարարում են, որ մտադիր են մինչև վերջ գնալ ու հասնել երկրի ղեկավարության հրաժարականին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս