ՌԴ քաղաքացին անկարգելով անհաջող վայրէջք է կատարել. վիճակը ծանր է
Հոկտեմբերի 11-ին, ժամը 14.46-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ձորագլուխ գյուղի մոտակա սարալանջին քաղաքացին անկարգելով անհաջող վայրէջք է կատարել, ունի վնասվածքներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները 1988 թ. ծնված Մ. Բ.-ին տեղափոխել են Ապարան քաղաքի ԲԿ, այնուհետև Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: