 
                        Հայտնի հայ գիտնականը խեղդվել է Անթալիայում
 
                                    Ռուսաստանաբնակ հայտնի հայ մտավորական, ֆիզիկոս Սարգիս Քարամյանը նախօրեին խեղդվել է Թուրքիայի Անթալիա ծովափնյա հանգստավայրում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sondakika» լրատվական կայքը:
Սարգիս Քարամյանը, ով Անթալիայի Քեմեր հանգստավայրում անցկացնում էր իր հանգիստը, հանդիսանում էր Մոսկվայի Ատոմային հետազոտությունների միացյալ ինստիտուտի (ԴՈՒԲՆԱ) ականավոր հետազոտողներից մեկը:
Սարգիս Քարամյանը ատոմային ֆիզիկայի բնագավառում մի շարք արժեքավոր հետազոտությունների հեղինակ է և արժանացել է բազմաթիվ մրցանակաների:
Նա ծնվել է 1940 թվականի սեպտեմբերի 29-ին, Ռուսաստանի Լենինգրադ (Սանկտ Պետերբուրգ) քաղաքում: Ամուսնացած էր, ուներ 2 դուստր:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        