Բաժիններ՝

Վիեննայում սոցիալ-դեմոկրատներն ընտրություններում առաջ են անցել ուլտրաաջերից

Սոցիալ-դեմոկրատներն առաջ են անցել ուլտրաաջ Ազատության կուսակցությունից Վիեննայի քաղաքային ընտրություններում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախնական տվյալները ցույց են տալիս, որ ձախ կենտրոնամետ կուսակցությունն ստացել է ձայների շուրջ 39%-ը, ինչը 5%-ով քիչ է 2010 թվականի ընտրություններից:

Ազատության կուսակցությունը, որը պայքարի մեջ էր մտել մտավախությունների ֆոնին, կապված զանգվածային միգրացիայի հետ, իր արդյունքը բարելավել է 5%-ով՝ ընդհանուր առմամբ ստանալով ձայների մոտ 31%-ը:
Արդյունքները նշանակում են, որ սոցիալ-դեմոկրատները կկարողանան նախկինի պես գլխավորել իշխող կոալիցիան: Ենթադրվում է, որ նրանք կձևավորեն միություն Կանաչների կուսակցության հետ, որոնք հավաքել են ձայների շուրջ 12%-ը:

Ուլտրաաջերը, նախնական հաշվարկների համաձայն, ցուցադրել են ընտրություններում լավագույն արդյունքը՝ կապված տնտեսության վիճակի ու ներգաղթյալների թվի կտրուկ մեծացման հետ:

Հարյուրավոր ներգաղթյալներ, ովքեր Գերմանիա են ուղևորվում, վերջին շաբաթներին անցնում են Վիեննայով: Նրանցից շատերը ապաստան ստանալու խնդրանքով դիմել են Ավստրիային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս