Բաժիններ՝

Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 10 մարդ է ձերբակալվել

Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 10 մարդ է ձերբակալվել: Այս մասին Interfax-ին հայտնել է իրավապահ մարմիններում աղբյուրը:

Նրա խոսքով՝ ձերբակալվածների մեծ մասը Միջին Ասիայի երկրների քաղաքացիներ են:

Բացի այդ՝ իրավապահները կասկածյալների մոտից առգրավել են պայթուցիկ սարք, որի հզորությունը կազմել է մոտ 5 կիլոգրամ տրոտիլին համարժեք:

Աղբյուրը հայտնել է, որ իր բաղադրությամբ ռումբը նման է եղել նրան, ինչ օգտագործվել է Անկարայի ահաբեկչության ժամանակ, սակայն, ըստ տվյալների, Թուրքիայում ռումբերը գործի են դրել մահապարտ ահաբեկիչները, իսկ այստեղ պլանավորվում էր օգտագործել դետոնատոր՝ բջջային հեռախոսի տեսքով:

Interfax-ը այս տեղեկության վերաբերյալ պաշտոնական հաստատում չի ստացել:
Ավելի վաղ ՌԴ Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր, որ անվտանգության մարմինները Մոսկվայի կենտրոնական ադմինիստրատիվ օկրուգի բնակելի տներից մեկում ձերբակալել էին մի խումբ անձանց, ովքեր առնչություն ունեն ահաբեկչական ակտի նախապատրաստմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս