Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ նյութերը Գլխավոր դատախազությունը ուղարկել է ոստիկանություն

Վենետիկի հանձնաժողովին կաշառելու մասին ՀՀ ԱԺ պատգամավոր Լևոն Զուրաբյանի հայտարարության վերաբերյալ ԶԼՄ-ներում հրապարակված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Այս մաիսն տեղեկացնում են ՀՀ դատախազության Հանրային կապերի բաժնից:

Հիշեցնենք, որ Լևոն Զուրաբյանը հայտարարել էր. «Սահմանադրական փոփոխությունների կողմնակիցների շատ նեղ շրջանակ կա. ՀՀԿ-ն՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովը՝ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ, որի միակ գործը եղել է կաշառել Վենետիկի հանձնաժողովին»:

Տեսանյութեր

Լրահոս