Բաժիններ՝

«Մեր հավաքականի ամենավատ խաղն էր, որը երբևէ տեսել եմ». Ռոբերտ Արզումանյան

Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան Ալբանիա հանդիպումից հետո (0:3), ըստ armsport.am-ի՝  լրագրողների հետ իր կարծիքն է կիսել պաշտպան Ռոբերտ Արզումանյանը.
«Ոչինչ չկա ասելու, շատ վատ խաղ էր: Մեր հավաքականի ամենավատ խաղն էր, որը ես երբևէ տեսել եմ»:

 – Ընդհանուր ընտրական փուլը շատ վատ ստացվեց մեր հավաքականի համար. ինչպե՞ս կմեկնաբանեք:

– Ի սկզբանե անհաջող ստացվեց: Մի քանի խաղում ինչ-որ բան չէր բավականացնում. հանդիպումների վերջնամասում բաց էինք թողնում հաղթանակը: Մասնակի հաջող խաղեր եղան՝ առաջին կեսում էինք լավ խաղում կամ երկրորդում: Չէինք կարողանում ամբողջ հանդիպումը լավ անցկացնել:

 – Վերջին հաղթանակը պաշտոնական խաղերում հավաքականը տարել է 2 տարի առաջ: Այս տարներին ի՞նչը չի ստացվում: 

Կարդացեք նաև

– Այնժամ մեզ ուրիշ ձև էին վերաբերվում, մեր դեմ հիմա այլ կերպ են խաղում:

– Երևի արժանի էի, որ ինքագոլ գրանցվեց: Գոլերը մենք ինքներս բերեցինք: Շատ էինք գնդակ կորցնում, վտանագավոր հակագրոհներ էինք բաց թողնում:

 – Մինչև ԱԱ-2018-ի ընտրական փուլի մեկնարկն ի՞նչ պետք է փոխել հավաքականում:

– Պետք է միասին լինենք: Այժմ վստահությունն է կորել մեր ուժերի հանդեպ: Մենք ունենք այնպիսի ֆուտբոլիստներ, որոնց հնարավորություններին շատ լավ ենք ծանոթ, սակայն տեսնում ենք, որ նրանց մոտ շատ հասարակ բաներ չեն ստացվում: Այսօր մենք վստահության պակաս ունեինք մեր ուժերի նկատմամբ:

 – Որպես փորձառու պաշտպան՝ ինչպե՞ս կմեկնաբանեք պաշտպանության գծի անկազմակերպ խաղը:

– Հենց այդ մեկ բառով՝ անկազմակերպ: Ամբողջ թիմն է այդպես պաշտպանվում: Այս ընտական փուլում մենք խնդիր ունենք պաշտպանվելու հետ, այլ ոչ թե կոնկրետ տվյալ գծում:

 – Ըստ Ձեզ՝ վստահության վերականգման համար ընկերական խաղեր անհրաժե՞շտ են:

– Ընկերական խաղեր կլինեն, սակայն չեմ կարող ասել, թե ինչքանով օգուտ կտան: Իրար հասկանալու խնդիր կա, որոնք կլրացնենք ստուգողական խաղերով:

– Ի՞նչ կասեք «Հաղթանակը սկսում է օրհներգից» պաստառի մասին:

– Ֆուտբոլիստներ կան, ովքեր երգում են օրհներգը, խաղացողներ կան՝ ոչ: Ես միշտ էլ երգել եմ ու երգում եմ: Հնարավոր է՝ ինչ-որ մեկը սնահավատ է, մեկ ուրիշը բառերը չգիտի, օրինակ՝ Գաել Անդոնյանը. ամեն դեպքում կարող եմ ասել, որ այդ հարցը մենք չենք քննարկել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս