Բաժիններ՝

Ադրբեջանում գտել են օրեր առաջ զորամասը զինված ու ինքնակամ լքած զինծառայողի դին

razm.info-ն գրում է. Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունն այսօր՝ հոկտեմբերի 10-ին, տարածել է հաղորդագրություն՝ հայտնելով, որ դեռևս հոկտեմբերի 6-ին զինված ուժերի զինծառայող, շարքային Ալիև Մուրադ Ալիզադե օղլուն (Əliyev Murad Əlizadə oğlu) ինքնակամ լքել է ծառայության վայրը։ Ձեռնարված որոնողական միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 9-ի երեկոյան ժամերին հայտնաբերվել է շարքային Ալիևի դին։ Նշվում է նաև, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, զինդատախազությունն իրականացնում է հետաքննություն։

Aliyev-480x301
Դեպքի առթիվ այլ մանրամասներ Ադրբեջանի ՊՆ-ն չի նշում, սակայն որոշ հավելյալ տեղեկություններ հայտնում են ադրբեջանական այլ աղբյուրները՝ սոցցանցերում։

Մասնավորապես նշվում է, որ մահացածը, ով ծնված էր 1997-ին, ծառայում էր Գերանբոյում տեղակայված զորամասերից մեկում։ Նրա դին այսօր Բաքվում հանձնել են հարազատներին, իսկ զորամասից հայտնել են, որ Ալիևն ուներ շեղումներ կրոնական հողի վրա ու զորամասը լքելիս իր հետ վերցրել էր ավտոմատ՝ նպատակ ունենալով սպանել սեփական հորը։ Զինծառայողի հարազատները, սակայն, այս ամենին չեն հավատում։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031