Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի առաջնորդը վիրավորվել է Իրաքի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով

ԴԱԻՇ-ի առաջնորդը՝ Աբու Բաքր ալ-Բաղդադին, վնասվածք է ստացել զինյալների շարասյանը հասցված Իրաքի ռազմաօդային ուժերի ավիահարվածների հետևանքով: Այս մասին հայտնում է իրանական IRNA գործակալությունը:

«Իրաքի արևմտյան Անբար նահանգում ԴԱԻՇ-ի շարասյանը հասցված հարվածների հետևանքով բազմաթիվ ահաբեկիչներ են սպանվել ու վիրավորվել: Վիրավորների թվում է նաև Աբու Բաքր ալ-Բաղդադին, իսկ նրա երեք տեղակալները՝ աշ-Շիշանին, ով զբաղվում էր ԴԱԻՇ-ում քարոզչությամբ, Աբու Անիս աս-Սուրին ու Բաքրի լավագույն դաշտային հրամանատարներից մեկը՝ Աբու Սաիդ ալ-Կարբուլին, ոչնչացվել են»,-ասվում է գործակալության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Իրաքի ռազմաօդային ուժերի կործանիչները հարվածներ են հասցրել գաղտնի տեղեկության ստացումից հետո, որի համաձայն՝ ալ-Բաղդադին ուղևորվում է Ալ-Կարաբելեխ քաղաք՝ հանդիպելու ԴԱԻՇ-ի մյուս բարձրաստիճան անդամների հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս