Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր նախարար Արմեն Աշոտյանը պարգևներ է հանձնել մասնագիտական կրթության ոլորտի մի խումբ մանկավարժների: Արմեն Աշոտյանը նշել է, որ վերջին ժամանակահատվածում կրթության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ` նախադպրոցական կրթությունից մինչև հետբուհական, արժանացել են պարգևների տարբեր առիթներով` «Ուսուցչի օր», «Գիտելիքի օր» և այլն:

«Այսօր եկել է պահը` մեր երախտիքի և գնահատականի խոսքն ասել մասնագիտական կրթության ոլորտի նվիրյալներին և նրանց շնորհակալություն հայտնել` իրենց երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար` պարգևներ հանձնելով արժանավորներին»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Կրթության և գիտության ոլորտում ներդրած ավանդի համար Երևանի պետական համալսարանի հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետի Սաքապետոյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

Կրթության, գիտության ոլորտում ներդրած ավանդի համար և ծննդյան 65-ամյակի կապակցությամբ` Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) Լեզուների գիտակրթական կենտրոնի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Հասմիկ Ցոլակի Պետրոսյանը պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով` «Ոսկե հուշամեդալով»:

Կրթության ոլորտում ունեցած բազմամյա վաստակի և «Ուսուցչի օրվա» կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով պարգևատրվել են նախնական մասնագիտական /արհեստագործական/ և միջին մասնագիտական կրթական հաստատությունների հետևյալ աշխատակիցները` Նունե Աշոտի Մուրադյանը /Արմավիրի արվեստի պետական քոլեջի տնօրեն/, Մարիամ Թելմանի Հակոբյանը /Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն/, Հովհաննես Ազիզբեկի Թադևոսյանը /Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն/, Կարինե Գրիգորի Մեհրաբյանը /Նարիրիի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն/, Արթուր Մաքսիմի Վարդանյանը /Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի տնօրեն/, Օֆելյա Հրաչիկի Կարապետյանը /Երևանի թիվ 9 արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս/, Արվիկ Հարությունի Գևորգյանը /Ինֆորմատիկայի պետական քոլեջի դասախոս/:

ՀՀ կրթության և գիտության նախարարության շնորհակալագրով պարգևատրվել են` Հասմիկ Շահենի Քոսյանը /Ինֆորմատիկայի պետական քոլեջի դասախոս/, Կարեն Իշխանի Արտոյանը /Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի դասախոս/, Տաթևիկ Խաչատուրի Ղազարյանը /Երևանի թիվ 1 տարածաշրջանային քոլեջի դասախոս/, Աիդա Մկրտիչի Պողոսյանը /Գորիսի պետական գյուղատնտեսական քոլեջի դասախոս/:

Տեսանյութեր

Լրահոս