Բաժիններ՝

Քարաթափում՝ Գորիս-Տաթև ավտոճանապարհին. երթևեկությունը դարձել է միակողմանի

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի  6-ին՝
ժամը 11:30-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Տաթև հանրապետական
նշանակության ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում տեղի է ունեցել քարաթափում, որի հետևանքով ճանապարհի երթևեկությունը դարձել է միակողմանի:

Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարներն աշխատանքներ են տանում`
ճանապարհից քարերի մաքրման և երթևեկության վերականգնման ուղղությամբ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031