Ինչո՞ւ է թորած ջուր խմելը վտանգավոր

Գիտեի՞ք արդյոք, որ կանոնավոր կերպով թորած ջուր խմելը կարող է վտանգավոր լինել: Թորած ջուրը մաքրված ջրի տեսակ է: Սա այն ջուրն է, որն անցնում է մի քանի աստիճանի ֆիլտրացում՝ բակտերիաները, վիրուսները և վտանգավոր ծանր մետաղները՝ կապարը, մկնդեղը, ալյումինն ու սնդիկը դուրս բերելու համար: Ֆիլտրացումը ջրից նաև դուրս է հանում կարևոր տարրերը: Առանց այս տարրերի՝ ջրածնի քանակը շատանում է, ինչն էլ ջուրը դարձնում է թթվային: Թորած ջուրն օրգանիզմից դուրս է բերում հանքանյութերը: Պաավո Այրոան  1970-ականներին գրել է թորած ջրի վտանգների մասին. «Թորած ջրի մեջ ընդհանրապես ոչ մի հանքանյութ չկա, հակառակը՝ դրա երկարատև օգտագործումը կարող է  հանգեցնել մարդու օրգանիզմում հանքանյութերի դեֆիցիտի ու այնպիսի հիվանդությունների, ինչպիսիք է օստեոպորոզը, շաքարախտը, ատամների փտախտը և սրտի հիվանդությունները»:

Թորած ջուրը խթանում է օրգանիզմից հանքանյութերի հեռացումը

Հանքանյութերի կորուստը կարող է հիմք ծառայել այնպիսի հիվանդությունների համար, ինչպիսիք են՝ օստեոպորոզը, հիպոթիրեոզը, կորոնար շնչերակների հիվանդությունը, արյան բարձր ճնշումը և մի շարք այլ հիվանդություններ:

Թորած ջուրը շատ թթվային է

Կարդացեք նաև

Թորած ջրի pH-ը թթվային է՝ մթնոլորտից կլանված ածխածնի երկօքսիդի առկայության պատճառով:  Միացյալ Նահանգների Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության տվյալներով՝ թորած ջուրը, որից բացակայում են հանքանյութերը, շատ վտանգավոր է, քանի որ մթնոլորտից կլանում է ածխածնի երկօքսիդ, որն էլ ջուրը թթվային է դարձնում: Թորած ջրով նույնիսկ հնարավոր է որոշակի մետաղներ տարրալուծել:

Էլեկտրոլիտների դիսբալանս

Թորած ջրի օգտագործումը կարող է օրգանիզմում էլեկտրոլիտների դիսբալանս առաջացնել, քանի որ դրա մեջ բացակայում են հանքանյութերը: Հետևաբար՝ կարևոր է իմանալ, որ թորած ջուր խմելով՝  ձեր օրգանիզմի  հյուսվածքներից դուրս եք բերում էլեկտրոլիտները:

Թորած ջուրը չի հագեցնում օրգանիզմը ջրածնով: Ջրի մոլեկուլների քանակից ու չափից է կախված, թե  որքանով ձեր օրգանիզմը կսնուցվի ջրածնով:  Թորումը ձևափոխում է ջրի մոլեկուլների չափն ու քանակը, ինչը, հնարավոր է՝ լավ չներծծվի հյուսվածքներում, այսպիսով դրանք թողնելով չհագեցված:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս