Բաժիններ՝

Արմավիրցի երիտասարդը մեր օգնության կարիքն ունի

Արմավիրցի Սարգսյան Սևակը 20 տարեկան է: Տառապում է գլոմոնեֆրիտ կոչվող հիվանդությամբ և ունի երիկամի շտապ փոխպատվաստման կարիք: Այժմ Արաբկիրի բժշկական ընդունում է դիալիզի կուրսեր՝ շաբաթը 3 անգամ:

Ըստ բժշկական եզրակացության, հիվանդության խիստ սրման պատճառով անհրաժեշտ է շտապ վիրահատություն կատարել Գերմանիայի Դաշնությունում: Նույն հիվանդությամբ տառապում էր նաև նրա եղբայրը Ռուսլան Սարգսյանը: Բարի մարդկանց օգնության շնորհիվ տեղի ունեցավ վիրահատությունը և հայրը իր երիկամը տվեց որդուն՝ կյանքը փրկելու համար: Այժմ ընտանիքը գտնվում է հոգեպես և ֆիզիկապես ծանր կացության մեջ: Բարի մարդիկ, խնդրում ենք ձեզ օգնել այս ընտանիքին ֆինանսապես՝ փրկել իրենց կրտսեր որդու կյանքը: Աստված թող օրհնի բոլորիդ՝ ձեր կատարած բարի գործի համար, օգնեք՝ վառած պահենք ևս մեկ ընտանիքի տան լույսը:

Սևակ Սարգսյանի անունով Արարատբանկում հաշվեհամարներ են բացված. USD – 1510024630090101; EUR – 1510024630090149; RUB – 1510024630090158; AMD – 1510024630090100; SWIFT-Code: ARMCAM22:
Սարգսյանների ընտանիքի հեռախոսահամարներն են` +37477 34-33-35, +37477 24-29-38:

«ԱՐՇԱԿ ԴԱԲԱՂՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՅՐ ՄԱՆԵ» ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԿ
Կոնտակտային անձ՝ Մանուշակ Ստեփանյան
Հեռ.՝ +37495 14-20-24

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս