Ռուսաստանը հետաքրքրված է միայն, որ Հայաստանում մայդան չլինի. Մարկեդոնով

«Եթե կա Մոսկվայի կամ Վաշինգտոնի գործոնը, ապա ինչո՞ւմն է իրենց դերակատարությունը, եթե Մոսկվան մեկ շարժումով Հայաստանում փոփոխություն է իրականացնում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՌՊՀՀ տարածաշրջանի և արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, Միջազգային հարաբերությունների ռուսական խորհրդի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, սյունակագիր Սերգեյ Մարկեդոնովը` անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական զարգացումներում Մոսկվայի գործոնի մասին հարցին:

Նա նշեց, որ հետսովետական տարածքի փոքր երկրների բնութագրական հատկանիշն է իրենց երկրների ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումներում Մոսկվայի կամ Վաշինգտոնի գործոնը տեսնելը, այնինչ դրանով այդ երկրները  ստորադասում են իրենց իսկ դերը:

«Եթե կա Մոսկվայի կամ Վաշինգտոնի գործոնը, ապա ինչո՞ւմն է իրենց դերակատարությունը, եթե Մոկսվան մեկ շարժումով Հայաստանում փոփոխություն է իրականացնում: Եթե նույնիսկ այդպես է, ապա, այո՛, փոփոխությունը տեղի է ունենում, բայց հասարակությունը դեմ է, հասարակությունը փողոց է դուրս գալիս: Ես չեմ կարծում, որ Ծառուկյանն այն քաղաքական գործիչն էր, ում կարելի էր համարել աղքատների, խեղճերի, անպաշտպանների պաշտպանը, ուստի, իմ կարծիքով՝ տեղի ունեցածն առաջին հերթին վեճ էր էլիտաների միջև: Մոսկվային հետաքրքրված  է միայն, որ պայմանականորեն ասած Հայաստանում մայդան չլինի»,- մեկնաբանեց Մարկեդոնովը:

Ա. Մարկեդոնովի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս