Բաժիններ՝

Պատահար՝ Երևանում

Մարտի 6-ին, ժամը 13.41-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հովնաթան-Բատիկյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Ֆորդ էքսպլորեր» մակնիշի 13 OL 412 պ/հ (վարորդ` Է. Մ., ծնվ. 1991 թ.) և «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 569 OV 61 պ/հ (վարորդ` Ս. Ա., ծնվ. 1967 թ.) ավտոմեքենաները:
«Ֆորդ էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենան շրջվել է. տուժածներ չկան, վարորդը և ուղևորն ինքնուրույն դուրս են եկել ավտոմեքենայից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Ֆորդ էքսպլորեր» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս