ՀԱԿ պատգամավորը՝ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականությունից դուսր գալու մասին. «Շատ քիչ քաղաքական ուժեր կգտվեին, որոնք կդիմանային այդ իրավիճակին»

Վերջապես հանգուցալուծվեց այն իրավիճակը, որը ստեղծվել էր փետրավարի 12-ից հետո: Այս կարծիքին է ՎՍԴՀԿ ատենապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, որն այսօրվա ասուլիսի ժամանակխոսելով Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ի առաջնորդի պաշտոնից և ակտիվ քաղաքականությունից դուրս գալու մասին՝ նշեց, որ ԲՀԿ նոր նախագահ Նաիրա Զոհրաբյանն ընդհանուր թիմի այն լավագույն տարբերական էր, որը կարող էր Գագիկ Ծառուկյանից հետո ստանձնել այդ պարտավորությունները:

Նա կարծում է՝ ԲՀԿ-ն դեռ ինքը պետք է կարողանա իր վրայից թոթափել այն բեռը, որ այսօր կուտակվել է իր վրա. «Որքանո՞վ է դա արդարացված կամ ոչ, այն մեղադրանքները, որ հնչում են ժողովրդի կողմից, դա արդեն այլ թեմա է: Կարծում եմ՝ շատ քիչ քաղաքական ուժեր կգտվեին, որոնք կդիմանային այդ իրավիճակին:

Փառք ու պատիվ այն քաղաքականն թիմին, որն ամուր կանգնեց Նաիրա Զոհրաբյանի կողքին, և ես վստահ եմ, որ շատ կարճ ժամանակում նրանք իրենց կվերագտնեն և կհաստատեն իրենց կայուն տեղն ու դերը ընդդիմադիր դաշտում»:

ԲՀԿ-ի հետ համագործակցելու մասով Լ. Սարգսյանը նշեց, որ ՀԱԿ-ը պատրաստակամություն է հայտնել համագործակցության. «Քննարկում խմբակցությունում չի եղել: Ես՝ որպես մարդ և նաև ՎՍԴՀԿ ատենապետ, համագործակցել եմ ԲՀԿ-ի հետ, և եթե դրա անհրաժեշտությունը լինի, լինեն միասնական ծրագրեր, նպատակներ, մենք ոչ միայն պետք է համագործակցենք, այլև պարտավոր ենք օգնել, որպեսզի կարողանան նրան իրենց դիրքերը վերահաստատել ընդդիմադիր դաշտում»:

Հարցին՝ ո՞ր դեպքում կհամագործակցեք՝ որպես ՎՍԴՀԿ-ի ղեկավար, Լ. Սարգսյանն այսպես պատասխանեց.

«Այն, որ ԲՀԿ-ն հռչակել է իրեն որպես ընդդիմություն, դա արդեն առիթ է, որ մենք հնարավորություն ունենանք ինչ-որ հարցեր համատեղ քննարկելու: Մեր ծրագրերում ոչինչ չի փոխվել, կարծում եմ, որ ԲՀԿ-ի նպատակները ևս մնում են նույնը: Անկախ նրանից՝ Գագիկ Ծառուկյանը հրաժարական է տվել, թե կմնա կուսակցությունում, ես կարծում, եմ ԲՀԿ-ի տրամադրությունների փոփոխություն առանձնապես չի լինի, նրանք կպայքարեն երկրում օրինականության հաստատման համար, կփորձեն լինել ժողովրդի կողքին, ես կարծում՝ եմ եզրեր շատ կլինեն»:

Լրագրողներից մեկի հարցին՝ ԲՀԿ-ական մի քանի պատգամավորներ իրենց անձնական կարծիքն են հայտնել՝ ասելով, որ հավանաբար ԲՀԿ-ն այլևս չի պահանջի արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ, սա չի՞ խանգարի ԲՀԿ-ի և ՎՍԴՀԿ-ի կամ ՀԱԿ-ի հետ համագործակցությանը, Լ. Սարգսյանը պատասխանեց՝ ոչ, չի խանգարի.

«Քաղաքականության մեջ մի փոքր իրատես պետք է լինես, եթե այդ հնարավորությունը չկա, անիմաստ է ինչ-որ բան պահանջելը: Պետք է նորից գալ դրան, վիճակը հասունացնել, որպեսզի նորից կարողանալ այդ պահանջը ներկայացնել: Իշխանությունը ըստ էության ժամանկավոր փակեց այդ հնարավորությունը ընդդիմության համար:

Երեկ 168.am-ի հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծիք էր հայտնել, որ եռյակի մյուս երկու ուժերը, անգամ ԲՀԿ-ի որոշ անդամներ սպասվելիք իրադարձությունների ամբողջ պատասխանատվության սլաքն ուղղել էին Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ, դրա համար էլ նա գնաց այդ քայլին:

Մենք ՀԱԿ պատգամավորից հետաքրքրվեցինք, արդյոք համաձա՞յն է այս կարծիքի հետ: Նա նշեց, որ եթե ինչ-որ մեղադրանք պետք է հնչի ՀԱԿ-ի և «Ժառանգության» նկատմամբ, դրա իրավունքն ունի միայն Գագիկ Ծառուկյանը. «Եթե նա հնչեցներ, ես կհամարեի, որ ինչ-որ չափով մեղք ունեն: Ես եռյակի բանակցություններին չեմ մասնակցել, չեմ կարող գնահատել, թե ինչ բանակցություններ են եղել, ինչ է խոսվել, և կարծում եմ՝ Գառնիկ Իսագուլյանն էլ չի մասնակցել եռյակի հանդիպումներին»:

Մեր ճշտող հարցին՝ Դուք չե՞ք կարծում, որ մյուս երկու ուժերը մենակ էին թողել Գագիկ Ծառուկյանին, Լ. Սարգսյանն այսպես արձագանքեց.

«Ես իմ կարծիքը չեմ կարևորում այս պահին, ես խոսում եմ փաստերի մասին: Ժամանակը ցույց կտա, դեռ շատ հստակություններ կմտնեն այս ամենի մեջ: Կարծում եմ՝ հիմնականում մեղադրանի վեկտորը պետք է ուղղվեր իշխանությանը»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս