«Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չհրապարկեր իր նամակն այդ օրը, կհրապարակեին ուրիշներ». Գառնիկ Իսագուլյան

«Չի բացառվում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չհրապարկեր նամակն այդ օրը, կհրապարակեին ուրիշները, ովքեր արդեն ունեին այդ նամակը»: 168.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ նկատելով, որ այստեղ ամեն ինչ տրամաբանական է և դավադրությունների տեսություն կամ ինչ-որ այլ անհասկանալի բան չկա:

«Պարոն Լևոն Տեր-Պետրոսյանն ինքն է ասել, որ վաղուց է գրված եղել նամակը, ուղղակի փոխանցման ժամանակն ինքն ընտրել է այդ օրը, երբ որ այն հրապարակվել է: Այստեղ հետաքրքիրն ընտրված օրվա հաշվարկն է: Ի՞նչ էր ուզում այս կերպ ասել առաջին նախագահը. բավականին լուրջ քննարկման և մտածելու տեղիք են տալիս: Չի բացառվում, որ եթե Լևոն Տեր-Պետրոսյանը չհրապարկեր նամակն այդ օրը, կհրապարակեին ուրիշները, ովքեր արդեն ունեին նամակը»,- հայտնեց Իսագուլյանը:

Նրա խոսքով, կարելի էր դա փոխանցել 20-ից հետո, մտածելու տեղիք է տալիս այն, որ այդ նամակը փոխանցվել է փոտրվարի 20-ից առաջ: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին կայանալու էր եռյակի «համաժողովրդական հավաքը», ոչը հայտնի պատճառներով այդպես էլ չկայացավ:

Գ. Իսագուլյանն անդրադարձավ նաև ՀՀ նախագահական նստավայրի կողմից տարածված Լևոն Տեր-Պետրոսյանի նամակի պաշտոնական պատասխասխանին՝ ասելով. եթե Հանրապետության նախագահի մամուլի խոսնակը նախագահի անունից արձագանքում է ինչ-որ թեմայի, ուրեմն՝ դա նշանակում է, որ իրենց մոտ անպայման պետք է եղած լինի փաստաթուղթ. «Այլապես՝ ես հիմա Լևոն Տեր-Պետրոսյանի անունից մի բան եմ գրում Սերժ Սարգսյանին, ի՞նչ եք կարծում՝ դրան մամլո խոսնակը պատասխանելո՞ւ է՝ չճշտելով նամակը գրված է Լևոն Տեր-Պետրոսյանի՞, թե՞ որևէ այլ մարդու կողմից: Պետք է հստակ լինի, չէ՞, որ այդ նամակն իսկապես առկա է»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս