![](/banners/BeFunky-design.jpg)
Ուկրաինայի արևելքում պատերազմում և զոհվում են մեծ թվով ռուս զինվորականներ. Վերշբոու
![](https://168.am/wp-content/uploads/2015/03/88EE904F-B89C-4390-9DCA-AB1FE46DF2D7_w640_r1_s.jpg)
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալեքսանդր Վերշբոուն հայտարարել է, որ Ուկրաինայի արևելքում զոհվում են մեծ թվով ռուս զինծառայողներ, ուր նրանք ռուսամետ անջատողականների կողմից մասնակցում են ռազմական գործողություններին:
Վերշբոուն այս մասին հայտարարել է Ռիգայում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ. «Ուկրաինայի արևելքի հակամարտությանը Ռուսաստանի մասնակցությունն աջակցություն չի ստանում ռուսաստանցիների շրջանում և հատկապես նրա համար, որ ռուս առաջնորդները գնալով ավելի ու ավելի քիչ են կարողանում թաքցնել այն փաստը, որ մեծ թվով ռուս զինվորներ պատերազմում ու զոհվում են հակամարտության ընթացքում:
Չնայած դրան՝ Մոսկվան կտրականապես հերքում է Ուկրաինայի արևելքում իր ռազմական ներկայությունը: Նախորդ ամիս Մինսկում ձեռք բերված հրադադարը կարևոր քայլ է բռնությունների դադարեցման ճանապարհին, որոնք նախորդ տարվա ապրիլից խլել են ավելի քան 6000 կյանք: Ամբողջական հրադադարն առանցքային է ճգնաժամի կարգավորման համար»: