
«Սթիվեն Ջերրարդը չի խաղա «Սաութհեմփթոնի» հետ, բայց նա լավ մարզավիճակում է». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը կատակով է խոսել թիմի նախկին ավագի այցելության մասին:
«Նա չի խաղա «Սաութհեմփթոնի» հետ: Բայց նա լավ մարզավիճակում է: Ես մարզումից առաջ զրուցեցի թիմի հետ, և Սթիվենը մեզ հետ հանդերձարանում էր: Դա լրիվ նորմալ է: Եթե դու Սթիվեն Ջերրարդն ես և դու Լիվերպուլում ես, ապա բոլոր դռները միշտ բաց են քեզ համար:
Սա շատ կարևոր նշան է բոլոր ֆուտբոլիստների համար: Եթե դու քեզ այնպես ես պահում, ինչպես Սթիվենը, ով այդքան տարի տվել է ակումբին, և, եթե դու միշտ ամբողջությամբ քեզ տալիս ես խաղին, ապա հետո հեշտ է վերադառնալ:
Բոլորի դեմքին ժպիտ կար, երբ նրանք տեսան Սթիվիին: Լավ է, որ նա այստեղ է: Մենք հույս ունենք, որ կարող ենք օգնել նրան, իսկ նա` մեզ` ուղղակի լինելով նույնիսկ միայն հանդերձարանում: Դա հզոր է»,- Կլոպին է ցիտում «Լիվերպուլի» պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը