Բաժիններ՝

Սերխիո Ռամոսը՝ «Բարսելոնային». ոչինչ հավերժ չէ

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը, ով ապաքինվում է վնասվածքից, լրագրողների հետ խոսել է նաև «Բարսելոնայի» հետ կայացած խաղի մասին, որտեղ մադրիդցիները պարտվել էին 0:4 հաշվով: Ռամոսը խորհուրդ է տվել կատալոնացիներին՝ վայելել իրենց հաջողությունը՝ հիշելով, որ ոչինչ հավերժ չէ:

«Սա շատ բարդ շաբաթ էր՝ բացասական արդյունքներով: Կլասիկո պարտվելը բավական դժվար է: Հիմա ժամանակն է մոռանալ մեր անհաջողությունը և ոչ մի դեպքում միավորներ չկորցնել Լա լիգայում»:

Ռամոսը նշել է, որ արդեն կատարել են մեկ քայլ առաջ՝ հաղթելով տուրի վերջին խաղում:

Ռամոսը համոզված է, որ մրցաշրջանի սկիզբը շատ քիչ բան է նշանակում:

«Մենք նախորդ մրցաշրջանը շատ լավ սկսեցինք: «Բարսելոնան» շատ ավելի վատ էր հանդես գալիս, քան մենք, բայց հենց նրանք նվաճեցին տրեբլը»:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031