Բաժիններ՝

Վան Գալն Աստծո վախն է տարածում ֆուտբոլիստների վրա

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Փոլ Փարքերը կարծիք է հայտնել, որ թիմի ֆուտբոլիստներ Մեմֆիս Դեպայը և Անտոնի Մարսիալը դժգոհ են Լուի Վան Գալի ղեկավարության ներքո աշխատանքից:

«Սըր Ալեքս Ֆերգյուսոնը կարողանում էր ղեկավարել իր ֆուտբոլիստներին: Երբ կազմը փոխվում էր, նա նույնպես ստիպված էր լինում փոխել մեթոդները: Նա դա արեց և հենց դրա շնորհիվ կարողացավ «Մանչեսթեր Յունայթեդին» 2013թ.-ին հասցնել չեմպիոնության: Դա նրան դուր գալի՞ս էր: Ոչ: Բայց միևնույն է, նա այդպես արեց:

Երբ Վան Գալը եկավ «Մանչեսթեր Յունայթեդ», ես կարծում էի, որ նա նույնպես կկարողանա հարմարվել: Բայց իրավիճակը հիմա այնպիսին է, որ թիմում շատ դժգոհ ֆուտբոլիստներ կան, և հարցեր են առաջանում, թե ինչու են նրանք վատ խաղում:

Ես նայում եմ Մարսիալին և անհանգստանում եմ նրա համար: Նա նման է տղայի, ով էլ չի ժպտում: Թվում է, թե նա հաճույք չի ստանում խաղից:

Վան Գալն Աստծո վախն է տարածում ֆուտբոլիստների վրա: Նա էգոիստ է, դա ոչ ոքի դուր չի գալիս: Նա կարող է հաջողակ մարզիչ լինել, բայց նույնիսկ այս տարիքում պետք է սովորեր ղեկավարել մարդկանց: Վան Գալն անհավանական համառ է: Յուրաքանչյուր ֆուտբոլիստի, ով չի համապատասխանում իր ցանկություններին, միանգամից կտրում են թիմից»,- ասել է Փարքերը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս