Բաժիններ՝

ԴԱԻՇ-ի ահաբեկիչները հաշվեհարդար են տեսել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գործակալի նկատմամբ

ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման անդամները համացանցում տեղադրել են մի մարդու սպանության տեսագրություն, ով իրեն անվանում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության գործակալ: Զինյալները սպառնում են նաև Ռուսաստանին՝ խոստանալով նոր՝ արյունալի հարձակումներ:

Տեսագրությունում կարմիր կոմբինեզոնով մարդը ռուսերենով հայտարարում է, թե ինքը հավաքագրվել էր Անվտանգության դաշնային ծառայության կողմից 2014թ. ամռանը Մայկոպում, իսկ հետո ուղարկվել Իրաք՝ ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներ:

Նա պնդում է նաև, թե ծնունդով Գրոզնիից է: Այդ տեղեկությունը հաստատել, ինչպես նաև սպանության փաստը ճշտել դեռ հնարավոր չէ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնից ծառայությանը պատասխանել են, որ տեղեկություն չունեն այդ տեսանյութի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031