Բաժիններ՝

Սիսիան-Երևան ավտոճանապարհին առկա է մերկասառույց

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ի ժամը 08.30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը:

Ձյուն է տեղում Լոռու, Գեղարքունիքի, Արարատի և Շիրակի մարզերում, Կոտայքի մարզի Աբովյան և Չարենցավան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարան և Թալին քաղաքներում, Տավուշի մարզի Դիլիջան և Նոյեմբերյան քաղաքներում:

Տիգրանաշենի ոլորաններում առկա է մառախուղ, իսկ Սիսիան-Երևան ավտոճանապարհին՝ Գորայք գյուղի հատվածում, տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՃԱՆՇԻՆ-ի աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս