
Դոլարային «դեժավյու»

Վերջին շաբաթը այնքան էլ հաջող չէր հայկական դրամի համար։ Այն մտել է արժեզրկման փուլ, որը երեկվա դրությամբ դեռ շարունակվում էր։
Այսպես, «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը երեկ աճել է 0,47%-ով կամ 2,3 դրամով և կազմել 485 դրամ։ ՀՀ առևտրային բանկերը երեկ օրվա վերջում 1 ԱՄՆ դոլարը գնում էին միջինը 482,5 և վաճառում 486,5 դրամով։ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրարապակված դոլարի պաշտոնական փոխարժեքը երեկ 483,71 դրամ էր (0,78 դրամով ավելի բարձր քան դեկտեմբերի 1-ին)։ Դոլարն ավելի թանկ արժեցել է այս տարվա սեպտեմբերի կեսերին։ Վերջին 1 շաբաթվա ընթացքում ամերիկյան դոլարի պաշտոնական փոխարժեքը աճել է շուրջ 3 դրամով։ Սա կտրուկ տատանում անվանել չի կարելի, սակայն աննշան էլ չէ։
Ու հիմա բնական է, որ մեր համաքաղաքացիներին առաջին հերթին մտահոգում է հետևյալ հարցը՝ կկրկնվի՞ արդյոք նախորդ տարվա դեկտեմբերի վիճակը։
Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում