
2015 թվականին «Արսենալի» միայն մեկ ֆուտբոլիստ վնասվածք չի ստացել

Լոնդոնի «Արսենալը» հայտնի է՝ որպես ամենանհաջողակ թիմ: Յուրաքանչյուր ֆուտբոլասեր գիտի, որ չկա մի շրջան, երբ Արսեն Վենգերի թիմը խաղադաշտ է դուրս գալիս ամբողջական կազմով;
Բացառություն չէր նաև 2015 թվականը:
«Eurosport»-ը կատարել է վերլուծություն, որից պարզ է դարձել, որ 2015 թվականի ընթացքում լոդոնցիների ֆուտբոլիստները 51 անգամ վնասվածք են ստացել:
«Զինագործների» կազմից 2015 թվականին որևէ վնասվածք դեռ չի ստացել միայն Ժոել Քեմբելը:
Սիրարփի Աղաբաբյան