Բաժիններ՝

Ֆրանսիայի վարչապետը ցանկանում է, որ Բենզեմային հեռացնեն հավաքականից

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, ում մեղադրում են Մաթյո Վալբուենային շանտաժ անելու մեջ, պետք է հեռացվի ազգային հավաքականից:

Նա նշել է, որ եթե ինքը հայտնվեր նման իրավիճակում, միանգամից հրաժարական կտար:

«Մեր ազգային հավաքականի ֆուտբոլիստները շատերի համար օրինակ են ծառայում: Եթե խաղացողը չի կարողանում իրեն կառավարել, ապա հավաքականը նրա տեղը չէ»,- նշել է Վալսը:

Հիշեցնենք, որ Բենզեման չի մասնակցել հավաքականի վերջին խաղին, իսկ մադրիդյան ակումբի խաղերում ֆուտբոլիստը ներգրավված է ամբողջությամբ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031