Ընկերությունը վերլուծել է էներգամատակարարման հուսալիության մակարդակը (սարքավորումների մաշվածություն, խափանումների, վթարների, անջատումների քանակ) և գնահատել է էներգամատակարարման հուսալիության մակարդակի նվազեցման ռիսկերը ներդրումների առկա միջոցների շրջանակներում, նաև առաջարկություններ է ներկայացրել՝ ուղղված «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ (2016-2036թ.) զարգացման ուղիների» ծրագրի բարելավմանը:
Աֆղանստանի իշխանությունները հայտնել են ԴԱԻՇ-ի զինյալների դեմ օդային օպերացիայի անցկացման մասին, ինչի հետևանքով երկրի արևելքում ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման շուրջ 70 անդամ:
Դեկտեմբերի 28-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտվել է լրագրող Ռաուֆ Միրկադիրովի գործի քննությունը, հայտնում է haqqin.az-ը:
ՀՀ Նախագահի կարգադրությամբ՝ Արկադի Խաչատրյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի փորձագիտական-վերլուծական վարչության պետի պաշտոնից:
Թուրքիան չի տեսնում Իսրայելի հետ հարաբերությունների նորմալացման հնարավորություն, մինչև Իսրայելը չբացի Գազայի հատվածի բլոկադան, հայտարարել է Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինը: Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության Շենգավիթի և Նոր Նորքի բաժինների ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1960 թ. ծնված Գագիկ Հ.-ն:
Վերջերս Իրաքում զարգացող դեպքերն ու արևելյան Թուրքիայում ընթացող քաղաքացիական պատերազմի ֆոնին՝ Բարզանի-Էրդողան բանակցությունները պետք է դիտել հենց այս տրամաբանությամբ: Թուրքիան կարող է հավանություն տալ թուրքամետ Իրաքյան Քուրդիստանի անկախացման գործընթացին, իսկ Իրաքյան Քուրդիստանը Թուրքիային եւ Թուրքիայի միջոցով Եւրոպային կապահովի Ռուսական քարյուղի (նավթի) այլընտրանքային աղբյուրներով:
Գյումրու համար վայրիվերումների կամ ինչպես դեպքերի զարգացումը ցույց տվեց` փորձությունների տարի էր:
Կայքի տեղեկություններով՝ այգեգործական տնակը, որում հայտնաբերվել է տղան, պատկանել է նրա պապին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մայքրոսոֆթ ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Լիանա Կորկոտյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների խթանմանը միտված ԿԳՆ ծրագրերը:
Դեկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ի երեկոյան ժամերին, 31-ից հունվարի 2-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Ֆիզիկոս-մաթեմատիկոսներ Վահագն Գուրզադյանը Երևանի Արտեմ Ալիխանյանի լաբորատորիայից ու Ռոջեր Փենրոուզը Օքսֆորդի համալսարանից, ներկայացրել են մինչ Մեծ պայթյունը գոյություն ունեցող գերքաղաքակրթությունների հնարավոր բնակության վայրի մասին քարտեզը:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի 2015թ. դեկտեմբերի 16-ի հրամանգրով, բարերար, ՀՀ վաստակավոր բժիշկ տիկին Սառա Եսայանը պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով: Ս. Եսայանն աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում որպես բժիշկ-ռևմատոլոգ:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ անցկացվող հանրաքվեի ընթացքում թիվ 10/14 ընտրատեղամասում նշանակված հանձնաժողովի անդամ Ալլա Հ.-ն հայտնել է, որ քվեարկության հետ կապված ճշտումներ կատարելու շուրջ վիճաբանել է իրեն անծանոթ հինգ քաղաքացիների հետ, որի ընթացքում նրանցից մեկը հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով ֆիզիկական ցավ:
Թուրքիայի քրդերը հռչակագիր են ընդունել, որը կոչ է անում թուրքական իշխանություններին իրենց ինքնավարություն տրամադրել, հայտնում է Reuters-ը:
Վարչապետին դիմելուց հետո կինն արդեն արձագանք է ստացել: Կայքի հետ զրույցում նա նշեց, որ նախօրեին իրեն զանգահարել են Կառավարությունից և բնակարանի հարցի լուծման մի քանի տարբերակ առաջարկել:
Այսօր Ազատության հրապարակում քաշքշոց է տեղի ունեցել «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամների եւ ոստիկանների միջեւ:
Հարցին՝ արդյոք Միհրան Պողոսյանին նկատողություն չի՞ եղել, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, որովհետև չեմ կարծում, որ դրա համար որևէ առիթ եղել է»:
Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած մեր հայրենակիցներից երեքն ապաքինմամբ դուրս են գրվել և դեկտեմբերի 27-ի երեկոյան տեղափոխվել Հայաստան` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում անցնելով բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Տուժածներն այժմ վերականգնողական փուլում են և շարունակում են գտնվել մասնագետների հսկողության տակ:
Արաբագետ Սարգիս Գրիգորյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ամփոփելով տարին՝ ասաց, որ սիրիական հակամարտության համար տարին հագեցած էր զարգացումներով, և ըստ նրա՝ անցնող տարին կարելի է բաժանել երկու հատվածի՝ մինչ ռուսական ռազմական ուժի ներգրավվածությունը Սիրիայում և դրանից հետո.
Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայում պատերազմական պայմաններում գործող մեկ տասնյակից ավելի վարժարանների տնօրինություններին, կրթական այդ հաստատությունների աշխատակիցներին ու սաներին, մաղթել՝ արդյունավետ աշխատանք և մշտանորոգ եռանդ նրանց ազգանվեր և հայանպաստ գործունեության մեջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ տնտեսական միջոցառումների կիրառման մասին, հայտնում է LifeNews-ը:
Մենք պետք է ունենանք նպատակ՝ խաղաղության հաստատում՝ ազատվելու համար ռուսական դիկտատից: Ռուսաստանն անհաջողակ է, քաղաքակրթությունից բացարձակ հեռացող: Պուտինը փաստացի ոչ ոք է: Նա մեծ չարիք է արել Ռուսաստանին, ոչնչացրել է երկրի քաղաքական դասը, ոչնչացրել է բոլոր մտավորականներին, իր շուրջ է հավաքել գողերին ու իրեն «պախանի» պես է պահում:
«Ես Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում բավականին երկար ժամանակ եմ անցկացրել և քննարկումների տևական ժամանակահատված եմ անցել: Եվ կարող եմ ասել քաղաքական բանտարկյալների վերաբերյալ բազմաթիվ զեկույցների ինքս մասնակից եղել եմ, որոնք մշակվել են և չափանիշներ են նշվել»:
Սիրիացի լրագրող ու վավերագրող Նաջի ալ-Ջերֆը գնդակահարվել է նախօրեին երեկոյան Թուրքիայում, հայտնում է Deutsche Welle-ն՝ վկայակոչելով «Ռաքքային սպանում են խաղաղ» կազմակերպությանը:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ժՀԿ-CHP) խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան, որով նախատեսվում է Թուրքիայի քաղաքացիություն տրամադրել 1914 թվականից բռնագաղթի ենթարկվելու, ինչպես նաև այս կամ այն պատճառով քաղաքացիությունից զրկվածների սերունդներին:
Դեկտեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը կգումարի տարվա վերջին արտահերթ նիստը: Օրակարգում առայժմ 4 հարց է, որոնք, թերևս, գործադիրը չի հասցրել քննարկել դեկտեմբերի 24-ի նիստի 72 հարցերի շարքում:
Սիրիայի հյուսիսում գտնվող երկու բնակավայրերից, ենթադրաբար այսօրվանից կսկսի շուրջ 300 ընտանիքների տարհանումը, հայտնում է Reuters-ը:
Ամանորյա գնդիկներ՝ քո ձեռքերով: