Ձյուն, բուք, քամու ուժգնացում. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին ՝ մերկասառույց:
ՀՀ տարածքում՝
Դեկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ի երեկոյան ժամերին, դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ին սպասվում է ձյուն, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ. արագությամբ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 30-ից հունվարի 2-ի ցերեկը կնվազի 8-10 աստիճանով:
Երևանում՝
Դեկտեմբերի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 30-ի երեկոյան ժամերին, 31-ից հունվարի 02-ին սպասվում է ձյուն:
Երևան քաղաքի դեկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ
• Օդի առավելագույն ջերմաստիճան 13.80C (1999թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան -27.60C (2002թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան -1.90C