«Պարոն Պողոսյանը՝ որպես Հարկադիր կատարման ծառայության ղեկավար, պատշաճ իրականացնում է իր բոլոր լիազորությունները». Արփինե Հովհաննիսյան

«Ես կարող եմ ասել, որ պարոն Պողոսյանը՝ որպես Հարկադիր կատարման ծառայության ղեկավար, պատշաճ իրականացնում է իր բոլոր լիազորությունները»,- Հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի գործունեության մասին այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա նշեց, որ Հարկադիր կատարման ծառայությունը յուրահատուկ կարգավիճակում է գտնվում. «Քանի որ Հարկադիր կատարման ծառայությունն օրինական հարկադրանք կիրառող պետական մարմին է, ես ձեզ անկեղծորեն ասեմ՝ աշխարհի ոչ մի երկրում օրինական հարկադրանք կիրառող մարմնից որևէ մեկը երբեք գոհ չի լինում»:

Անդրադառնալով արգելանքների հետ կապված խնդրին՝ արդարադատության նախարարն ասաց, որ մի քանի ծրագրային խնդիրներ կային, բայց դրանք միայն հարկադիր կատարման ոլորտում չէին. «Մենք էլեկտրոնային համակարգն այնպես ենք դարձրել, որ Հարկադիր կատարման ծառայության որևէ ծառայող սուբյեկտիվ ձևով (սուբյեկտիվ լավ կամ սուբյեկտիվ վատ) չկարողանա միջամտել ու արգելանք դնել: Այդ ամենը կատարվում է, երբ համապատասխան պետական մարմնից մենք իրազեկումների վերաբերյալ համապատասխան ծանուցումը ստանում ենք և արդյունքում արձանագրում ենք, որ արդեն պետք է կիրառվի հարկադրանքի փուլը»:

Հարցին՝ արդյոք Միհրան Պողոսյանին նկատողություն չի՞ եղել, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ոչ, որովհետև չեմ կարծում, որ դրա համար որևէ առիթ եղել է»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս