Ռուսաստանը կասեցնում է առանց այցագրի ռեժիմը Թուրքիայի հետ 2016թ. հունվարի 1-ից, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Անթալիայում անցկացված G20-ը մեծ հաջողություն էր Թուրքիայի համար, որը ևս մեկ անգամ ցուցադրել է, որ մեծ ուժ ունեցող պետություն է: Շատ ուրախ եմ, որ եղբայրական երկիրը Ադրբեջանին հրավիրել է մասնակցել այդ գագաթաժողովին: Դա ևս մեկ անգամ վկայում է թուրք-ադրբեջանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին ու ցուցադրում մեր ժողովուրդներին ու ողջ աշխարհին, որ Թուրքիան ու Ադրբեջանը ամենամտերիմ երկրներն են»,- հայտարարել է Ալիևը:
Գերծանր քաշային կարգի IBF, WBA և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն կիսվել է բրիտանացի Թայսոն Ֆյուրիի հետ կայանալիք մենամարտի սպասումներով:
Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության և Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 9-րդ փողոցում, սեփական տներից մեկում վնասազերծել էին զինված մի քանի անձանց:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանով զորավարժությունների շրջանակում մարտական պատրաստականության են բերել Ադրբեջանի Հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռազմաօդային ուժերը, հայտնում է haqqin.az-ը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Նոր Խարբերդի 1-ին փողոցում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1992 թ. ծնված Մերուժան Գ.-:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատրանն այսօր չի հրապարակել փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի վերաբերյալ որոշումը: Փաստաբանը տեղեկացրեց, որ դատարանը որոշում է կայացրել բողոքի քննությունը վերսկսելու մասին, մասնակից դարձնելու հայտարարություն տված անձին:
Ոստիկանության ուժեղացված հսկողությամբ Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան բերվեցին նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայության և նույն ծառայության հակաահաբեկչական (Ալֆա) վարչության, ինչպես նաև Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցների կողմից վնասազերծված 21 անձինք:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին առաջարկել է Թուրքիային պատասխանել հրթիռա-միջուկային հարվածով: Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է «Խոսում է Մոսկվան»:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ի ժամը 17.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
«Ինքը հրաշք մարդ է, ոչ մի վատ բան երբեք արած չկա ինքը: Ոչ գողություն էր սիրում. երբ լսում էր մեկը մյուսից գողություն է արել, շատ վատ էր տանում: Ինքն ավելի շատ զինվորների համար էր մտածում»,- ասում է Նելլիի մայրը:
ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանի հետ միասին նախօրեին այցելել է շրջանի Հաթերք համայնք:
ԱՄՆ-ը ապացույցներ ունի, որ ԴԱԻՇ-ն ու ռուսական ընկերությունները վաճառում են Սիրիայի նավթը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, տեղեկացնում է Reuters-ը:
«Այո», «Ոչ»՝ «Ուտես տանձի պոչ». համացանցում նոր տեսահոլովակ է հայտնվել: Հեղինակային իրավունքը՝ ֆեյսբուքյան օգտատեր «Անկախ Հայաստան և ընկերներ» Band-ի:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Դոնս Քրիստենսենը (նստավայրը՝ Կիև):
Վրաստանն ու Ադրբեջանը հուսով են, որ ադրբեջանա-վրացական սահմանի չհամաձայնեցված տարածքների հարցը շուտափույթ կերպով կլուծվի, հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության մամլո ծառայությանը:
ԱԱԾ կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված Այսա Մկրտչյանը կալանավորվել է: Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրվել է երկու ամսով:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում նոյեմբերի 27-ին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ 43-րդ լիագումար նիստի աշխատանքներին:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Երևանի Չեխովի փողոցի թիվ 27 շենքի մոտից բերման են ենթարկել 1968 թ. ծնված Արա Խ.-ի:
Թուրքական կործանիչը ոչնչացրել է ռուսական «Սու-24» ինքնաթիռն ի պատասխան Սիրիայից Թուրքիա ուղևորվող ԴԱԻՇ-ի նավթատարներին հասցված հարվածների, հայտարարել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Ազ-Զոուբին:
Շենգենյան համակարգի պահպանման շանսերը դրա ներկայիս տեսքով այդքան էլ բարձր չեն, հայտարարել է Նիդեռլանդների ֆինանսների նախարարը գերմանական Handelsblatt պարբերականի հետ զրույցում:
Մոսկվան կարծում է, որ Անկարան հատել է թույլատրելիի սահմանը, ինչը կարող է Թուրքիային ծանր վիճակի մեջ դնել, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:
Հայաստանում զինված հանցախմբին վնասազերծելու արդյունքում ձերբակալված 21 անձանցից մեկը ազատամարտիկ, պահեստազորերի փոխգնդապետ, ռազմադաշտային հրամանատարների խորհրդի անդամ Խաչիկ Ավետիսյանն է: Վերջինս հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով:
Փարիզի ահաբեկչությունների առանցքային կասկածյալներից մեկը՝ Սալահ Աբդեսլամը, ուղևորվել է Սիրիա: Այս մասին հայտնում է բելգիական Het Laatste Nieuws պարբերականը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին:
Նոյեմբերի 28-ին, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը, դեկտեմբերի 2-ին սպասվում են տեղումներ:
Սպառողների խորհրդատվություն կենտրոնի նախագահ Կարեն Չիլինգարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց էլեկտրական երկսակագնային հաշվիչների խնդրից. «950 հազար աբոնենտ ունենք, որոնց 1/3-րդն ունի երկսակագնային հաշվիչ, այդ հաշվիչների ժամացույցները շեղված են, ինչը նշանակում է, որ սպառողը գիշերը ևս վճարում է ցերեկային սակագնով»:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրիայում ՌԴ դեսպանության տարածքում ականանետից արձակված արկ է ընկել, հայտնում է RIA Novosti-ն:
«Տուբերկոլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի» շրջանակներում` Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրի ֆինանսական աջակցությամբ, հուլիսի 1-ից առողջապահության նախարարության կողմից ներդրվել է տուբերկուլոզով հիվանդների սոցիալական աջակցության նոր, փորձարարական ծրագիր` նախկինում իրականացվող միջոցառումների փոխարեն:
«Մարդիկ չեն հավատում, որ Ոստիկանությունը, ԱԱԾ-ն ճիշտ հասցեով են գնացել, նրանք մտածում են, որ դա բեմադրվել էր հասարակության աչքին թոզ փչելու համար, ինչ-որ խնդիր այսպես կամ այնպես ներկայացնելու համար: Հասարակության վարքը մշակվում է այս երևույթների ընթացքում, ու սա լրացուցիչ գալիս է ասելու, որ մեր իշխանություններն իրենց հասարակության կողմից ընկալվում են ճիշտ այնպես, ինչպես իրենք վերաբերվում են հասարակությանը»:
Ֆան ակումբը նշում է, որ ամեն բան ունի պատճառներ, որոնց մասին ֆուտբոլասերները պետք է իմանան, իսկ ֆուտբոլային չինովնիկներն անեն հետևություններ: Ֆան շարժումը դարձել է պահանջատեր՝ ցույց տալով, որ ֆուտբոլը հասարակական երևույթ է: