Բաժիններ՝

Red Eadles-ը ցանկանում է հանդիպել Ռուբեն Հայրապետյանի հետ

Հայաստանի հավաքականի Red Eagles ֆան շարժումը հայտարարություն է տարածել, որտեղ խոսում է Հայաստանի ազգային հավաքականի ներկայիս իրավիճակի մասին:

Հայտարարության մեջ նշվում է, որ ֆան շարժումը, բոլոր ֆուտբոլասերների նման, փնտրում է պատասխաններ հավաքականի ցուցադրած խայտառակ խաղի համար:

«Խմորումներ հավաքականի ներսում, փորձառու, սակայն անկարող ու անարդյունավետ մարզչի փոփոխություն անփորձ ու էլի անարդյունք մարզչով, առաջատար ֆուտբոլիստների անընդհատ կրկնվող վնասվածքներ, ֆուտբոլիստների կողմից հանդիպում վաճառելու խայտառակ լուրեր, ֆուտբոլասերների զայրույթ. Արդյունքում՝ երկու տարի՝ առանց հաղթանակների, վատագույն ընտրական փուլ հավաքականի պատմության ընթացքում, վաստակած 2 միավոր, ընտրական փուլի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնական, ու նորից Եվրոպայի առաջնությանը մասնակցելու երազանք»:

Ֆան ակումբը նշում է, որ ամեն բան ունի պատճառներ, որոնց մասին ֆուտբոլասերները պետք է իմանան, իսկ ֆուտբոլային չինովնիկներն անեն հետևություններ: Ֆան շարժումը դարձել է պահանջատեր՝ ցույց տալով, որ ֆուտբոլը հասարակական երևույթ է:

«Ֆուտբոլը հնարավոր չէ սեփականաշնորհել ու փակ պահել դռները ֆուտբոլային հանրության համար: ՀՖՖ նախագահ պարոն Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ՝ ֆուտբոլային պատասխանատուներից պահանջում ենք հանդիպում, թափանցիկ մեկնաբանումներ լրատվամիջոցների ներկայությամբ, հարց ու պատասխան ֆան շարժման հետ»,- նշված է հայտարարության մեջ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս