Հավատացել ենք իրենց խոստումներին ու քրտինքով աճեցրել ենք խաղողը անգամ այն վատ պայմաններում, երբ հանրապետության որոշ մարզերում կարկուտը ավերածություններ էր արել, բայց մենք կյանքի գնով պահել ենք խաղողը, աճեցրել ենք ու հիմա, չգիտես ինչու, գյուղատնտեսության նախարարության ու Արմավիրի մարզպետարանի չինովնիկները «տռ-վռ» են անում:
2 մարդ է զոհվել հոկտեմբերի 27-ին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների տանկի պայթյունի հետևանքով ԱՄՆ Օրեգոն նահանգի հրաձգարանում:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 17.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի հրազենային վնասվածք» և «աջ սրունքի և աջ ծնկան հոդի շրջանում պատռած լաթաձև վերքեր» ախտորոշումներով իրենց մոտ են ընդունվել 1977 թ. ծնված Աշոտ Բ.-ն և 1979 թ. ծնված Արմեն Բ.-ն:
Իսրայելը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուտափույթ ստորագրմամբ:
Հոկտեմբերի 28-ին, ժամը 08.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին ու հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ՀՀ ոստիկանությունում ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստման և անցկացման ընթացքում: Շտաբի ղեկավար է նշանակվել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, տեղակալ՝ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:
Թուրքիայի Բոդրում քաղաքում անցկացող միջազգային «Միսս արքայադուստր-2015» (Princess of the globe-2015) մրցութի հաղթող է ճանաչվել Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքից 22-ամյա Յանա Ռավլիկովսկայան, գրում է Viva-ն:
Առաջիկա օրերին «Ուլիսեսի» հայերեն թարգմանիչ, վաղամեռիկ Սամվել Մկրտչյանի անվան հուշատախտակ կբացվի Գյումրիում` այն տան պատին, որտեղ ծնվել եւ ապրել է Սամվելը:
Ինչպես հայտնի է՝ Ալբանիայի եւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականների խաղից հետո, որում մեր հավաքականը խայտառակ պարտություն կրեց, լրատվամիջոցներում սկսեցին տեղեկություններ տարածվել այն մասին, թե խաղը ծախված է եղել: Աղբյուրը հիմնականում սերբական եւ ալբանական լրատվամիջոցներն էին:
Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Տոֆինո քաղաքի ափի մոտ կետը դարձել է զբոսաշրջային նավի խորտակման պատճառ, հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով նախնական հետաքննության արդյունքներին:
Սիրիական բանակն ազգային պաշտպանության ու «Անապատի ճուռակներ» աշխարհազորայինների օգնությամբ ազատագրել է շուրջ 120 քառակուսի կիլոմետր տարածք Հալեպի նահանգի հարավարևելյան մասում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Վերջերս տաքսու վարորդն ինձ ասաց, որ նա Էդուարդ Շարմազանովի կուրսեցին է։ Բնականաբար, նրա խոսակցության թեման էր՝ «էդ ո՞նց եղավ, որ նա դառավ, իսկ ես ոչ մի բան չդառա»։
Հոկտեմբերի 27-ին, ժամը 22.40-ին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի 57-րդ կմ-ում տեղի է ունեցել քարաթափում` ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի:
Հայտնի է դարձել նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմը, հայտնում է haqqin.az-ը:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԱՄՆ-ը կուժեղացնի իր պայքարը ԴԱԻՇ-ի դեմ Իրաքում ու Սիրիայում՝ աջակցություն ցուցաբերելով տեղի զինված խմբավորումներին ավելի ինտենսիվ ավիահարվածներով ու առանձին ցամաքային օպերացիաներով, հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը՝ հանդես գալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի առաջ:
«Երևանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ։
«Նախարարի ու քրեակատարողա– կան վարչության պետի հարաբերությունների լարված լինելու մասին լուրերն անհեթեթ են և իրականության հետ որևէ աղերս չունեն» ։
Անցած ուրբաթ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպի շուրջ շարունակում են տարբեր լուրեր շրջանառվել: ՔԿՎ լրատվականն, իհարկե, լուրերը հերքեց՝ վստահեցնելով, թե խոշտանգումներ չեն եղել, բայց այդպես էլ անհասկանալի մնաց, թե ինչու է հիմա ծառայողական քննություն նշանակվել:
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով դատավճիռը մտել է ուժի մեջ, քանի որ վճռաբեկ դատարանը բողոքը մերժել է, տեղեկացանք Վազգեն Խաչիկյանի պաշտպան Ժորա Վարոսյանից։
Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լիովին մեկուսացվել է դեկտեմբերի 6-ին նշանակված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի «Այո»-ի շտաբի աշխատանքներից:
Ջեյմս Բոնդի նոր ընկերուհին՝ Մոնիկա Բելուչչին, մասնակցել է Esquire ամսագրի նոր համարի համար արված ֆոտոսեսիային: Նա որոշել է ապացուցել, որ չի պատրաստվում զիջել ճանապարհը սկսնակ դերասանուհիներին, գրում է segodnya.ua-ն:
Համաձայն QS Best Student Cities 2015-ի զեկույցի՝ ուսանողների համար ամենալավ քաղաքները Մեխիկոն ու Թայբեյն են, գրում է The Independent-ը:
Հոկտեմբերի 27-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 57-րդ կմ-ում՝ Հաղպատ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի:
Դպրոցում սովորուն է 103 աշակերտ, մանկապարտեզ էլ հաճախում 28 երեխա: Այսօրվա դրությամբ գյուղի հիմնախնդիրը մանկապարտեզի նոր շենք ունենալն է: 2016 թվականի սկզբից արգենտինահայ բարերարների և ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ կսկսվի մանկապարտեզի տիպային նոր շենքի կառուցումը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 28-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Ստուգիր զուգընկերոջդ` ըստ մեր հավատարմության հորոսկոպի:
Ինչպիսի՞ն պետք է լինի մեր վերաբերմունքն աղանդավորների նկատմամբ. պարզաբանում է Գարիկ սարկավագ Ասրյանը:
Կիտրոնն ու մաղադանոսը կտրատեք և եռացրեք 2 ժամ՝ ցածր ջերմաստիճանի վրա: Երբ ժամանակն անցնի, կաթսան կրակից վերցրեք և թողեք մնա 1 ժամ: Հանեք բաղադրիչները և նորից կտրատեք, ապա եփեք կրկին 3 ժամ շարունակ:
Ուորլիքն ասում է, որ երկու ժողովուրդները հոգնել են պատերազմից, և, որ բավական է, պետք է հասնել խաղաղության: Միանգամայն իրավացի է ամերիկացի դիվանագետը: Սակայն կա մի նրբերանգ, որի մասին Ուորլիքը գիտի, բայց հասկանալի պատճառներով՝ չի բարձրաձայնում: