Սիրիական բանակն ազատագրել է շուրջ 50 բնակավայր
Սիրիական բանակն ազգային պաշտպանության ու «Անապատի ճուռակներ» աշխարհազորայինների օգնությամբ ազատագրել է շուրջ 120 քառակուսի կիլոմետր տարածք Հալեպի նահանգի հարավարևելյան մասում, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին:
Նշվում է, որ «կառավարական զորքերն առաջ են շարժվել Իդլիբ նահանգի ուղղությամբ, Լյուդեխի ու Խադդադինի բնակիչները սկսել են վերադառնալ իրենց տները»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Սիրիայի կառավարական զորքերն ակտիվացրել են հարձակողական օպերացիան:
Հաղորդվում էր, որ զինված ուժերը ահաբեկիչներից ազատում են Դամասկոսի արվարձանները, ու ահաբեկիչները մեծ կորուստներ են կրում:
Հաղորդվում էր, որ ազատագրվել են Սնեյսել ու Մախատտա գյուղերը, ոչնչացվել հրամանատարական կետերն ու իսլամիստների հրետանային դիրքերը:
Նույն օրը սիրիական կառավարական զորքերն ազատագրել էին զինյալներից երկրի հիմնական ավտոմայրուղու մի հատվածը: