Արտակարգ իրավիճակ Արմավիրի մարզում. shamshyan.com
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի Արևիկ գյուղում:
Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղապետարանի դիմաց են հավաքվել Արևիկ, Փշատավան, Տանձուտ, Արգավան, Ջանֆիդա, Ալաշկերտ, Բամբակաշատ, Նալբանդյան և քանի այլ գյուղերի բնակիչներ, ովքեր արդարացիորեն բաձրաձայնում են, որ գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի մարզպետարանի որոշ չինովնիկների սուտ խոստումների հետևանքով իրենք կանգնել են կոտրած տաշտակի առաջ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին.
«Հավատացել ենք իրենց խոստումներին ու քրտինքով աճեցրել ենք խաղողը անգամ այն վատ պայմաններում, երբ հանրապետության որոշ մարզերում կարկուտը ավերածություններ էր արել, բայց մենք կյանքի գնով պահել ենք խաղողը, աճեցրել ենք ու հիմա, չգիտես ինչու, գյուղատնտեսության նախարարության ու Արմավիրի մարզպետարանի չինովնիկները «տռ-վռ» են անում: Արմավիրի մարզում կան մի քանի խաղողի գործարաններ ու եթե նրանք ուզենան, 1 զանգով կստիպեն այդ զավոդների տերերին ընդունել խաղողը; Եթե 1-2 օրվա ընթացքում խնդիրը չլուծվի, ապա ողջ գյուղերով՝ մեր ու մանուկ, ահել-ջահել, այլ ելք չունենք, փակելու ենք Արմավիր-Երևան ճանապարհը կամ էլ գնալու ենք կառավարություն: Թող կառավարությունը ինքը մտածի, թե ոնց անի, որ խնդիրը լուծվի, որ գյուղերը չդատարկվեն»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: