Բաժիններ՝

Իսրայելը ցանկանում է ԵՏՄ-ի հետ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր ստորագրել

Իսրայելը հետաքրքրված է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի մասին համաձայնագրի շուտափույթ ստորագրմամբ: Իսրայելի կառավարության անդամ Զեեվա Էլկինի խոսքով՝ իր երկիրը հաշվարկում է 2016 թվականի սկզբին սկսել բանակցությունները:

«Մենք առաջարկում ենք ռուսական կողմին արդեն 2016 թվականի սկզբին սկսել բանակցությունները ու անցկացնել նվազագույնը բանակցությունների երկու փուլ հաջորդ տարի: Դժվար է նախապես կանխագուշակել այդ համաձայնագրի ձեռքբերման ճշգրիտ ժամանակը: Եթե աշխատենք նորմալ տեմպով, ապա մոտ երկու տարում կարելի է ստորագրել նման համաձայնագիր»,- Էլկինի խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:

Ինչպես կարծում է իսրայելցի նախարարը, ԵՏՄ-ի համաձայնագրի շուրջ բանակցությունները «մեծ պոտենցյալ ունեն իսրայելական տնտեսության համար» ու «կարող են հետաքրքիր լինել Մաքսային միության մեջ մտնող երկրների համար»:
Հիշեցնենք, որ Սիրիան հուլիսին Ռուսաստանի հետ բանակցություններ է սկսել ԵՏՄ-ին անդամակցելու վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս