Բաժիններ՝

Ռուսաստանի դրածո Բիձինա Իվանիշվիլին հիմա իշխանությունը կորցնելու սահմանագծին է. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի կարծիքով՝ «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին մոտ է իր իշխանությունը կորցնելուն: Այս մասին նա ասել է ուկրաինական ԳՈՐԴՈՆ պարբերականին տված հարցազրույցում:

«Վրաստանում Պուտինի դրածո Իվանիշվիլին հիմա ռեալ կերպով գտնվում է իր իշխանությունը կորցնելու առաջ: Բոլոր հարցումների համաձայն՝ իմ «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը վստահորեն առաջ է անցնում Իվանիշվիլիի կուսակցությունից 4%-ով»,- հայտարարել է Սաակաշվիլին:

Չճանաչված Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովի որոշումը՝ նախաձեռնել հանրաքվե ՌԴ-ին միանալու համար, Սաակաշվիլին անվանել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «ազդանշանը»:

«Տիբիլովի հայտարարությունը Հարավային Օսիայում հանրաքվեի անցկացման վերաբերյալ, Պուտինի ազդանշանն է այն մասին, որ եթե մենք վերադառնանք իշխանության, Ռուսաստանը կբռնակցի Հարավային Օսիան, ինչպես Ղրիմը ու պատերազմ կսկսի: Սակայն Պուտինը հիմա ուժ չունի, նա չափազանց խորն է թաղվել Սիրիայում: Նախկինում այդ սպառնալիքները գործում էին, իսկ հիմա դա պարզապես դատարկ ձայն է»,- կարծում է Սաակաշվիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս