Բաժիններ՝

Իկեր Կասիլիասը՝ Չեմպիոնների լիգայի բացարձակ ռեկորդակիր

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլիասը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մաքքաբիի» հետ խաղում սեփական դարպասը գոլ չընդունեց: Այս հանդիպումը դարձավ դարպասապահի 51-րդ չոր հանդիպումը Չեմպիոնների լիգայի շրջանակներում:
Այս ցուցանիշով Կասիլիասը դարձավ բացարձակ ռեկորդակիր:

Երկրորդ տեղը զբաղեցնում է Էդվին վան դեր Սարը, ով իր ակտիվում ունի 50 չոր հանդիպում: Նրանց ցուցակը 45-ական չոր հանդիպումներով շարունակում են Վիկտոր Վալդեսը և Պետեր Չեխը: Ջանլուիջի Բուֆոնն ունի 37 չոր հանդիպում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս