ՌԴ ավիացիան հարված է հասցրել Սիրիայում ահաբեկիչների պարագլուխների հավաքատեղիին
Ռուսաստանի ռազմաօդային ուժերը հարված են հասցրել Սիրիայում ահաբեկչական կազմակերպությունների ղեկավարների հավաքատեղիին, հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով՝ ռադիալսման սարքերի միջոցով հոկտեմբերի 19-ին տեղեկություն է ստացվել բանդիտական խմբավորումների հրամանատարների պլանավորված հավաքի մասին, որոնք գործում են Իդլիբ նահանգի Սարմին բնակավայրի շրջանում:
«Այդ տեղեկության հավելյալ ստուգումից հետո որոշում է կայացվել հարված հասցնել զինյալների պարագլուխների հավաքատեղիին»,- հայտարարել է Կոնաշենկովը:
Նա բացատրել է, որ հանդիպման վայրը, որը եղել է լքված շինություններից մեկի նկուղը, հսկվել է անօդաչու թռչող սարքերի օգնությամբ:
«Անցած գիշեր այդ վայրում նկատվել է 10 ավտոմեքենայի կուտակում՝ հագեցած խոշոր տրամաչափի մասշտաբի գնդացիրներով: «Սու-34» ռմբակոծիչը տվյալ օբյեկտին հասցրել է կետային հարված ԿԱԲ-500 ավիառումբով, որը ոչնչացրել է տվյալ օբյեկտն իր ողջ պարունակությամբ»,- նշել է Կոնաշենկովը: