
«Արսենալ» – «Բավարիա» 2:0. Չեխն այսօր առանցքային ֆիգուր էր. Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի «Բավարիայի» դեմ խաղը (2:0):
«Սա թոփ մակարդակի խաղ էր: Մենք շատ ինտենսիվ և կարգապահ էինք գործում:
2 դարպասապահներն էլ գերազանց սեյվեր կատարեցին: Այսօր խաղում էին համաշխարհային մակարդակի 2 դարպասապահ:
Չեխն առանցքային ֆիգուր էր: Նա շատ խելացի էր գործում»,- ասել է Վենգերը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը