Բաժիններ՝

Տարածաշրջանային աստղագիտական կենտրոնի հիմնադրումն ու գործունեությունը Հայաստանում

Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) «Աստղագիտությունը զարգացման համար» (ԱԶԳ) կենտրոնը հիմնեց աստղագիտության համակարգման տարածաշրջանային նոր գրասենյակը։ Հայաստանյան գրասենյակը գործում է ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում և համակարգում է աստղագիտության զարգացման գործունեությունը մեր և հարևան երկրներում, այսպիսով կյանքի կոչելով ՄԱՄ ռազմավարական ծրագրի գաղափարները և իրականացնելով համապատասխան գործառույթները:

Տարածաշրջանային կենտրոնի բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ինչպես նաև ելույթ ունեցան ՄԱՄ գլխավոր քարտուղար Պիերո Բենվենուտին, ՄԱՄ ԱԶԳ կենտրոնի տնօրեն Քևին Գովենդերը, Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, ՄԱՄ ռազմավարական ծրագրի համակարգող ՋորջՄայլին և Հարավ-Արևմտյան Ասիայի ԱԶԳ տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Արեգ Միքայելյանը։ Միջոցառմանը ներկա էին տարածաշրջանային երկրների ներկայացուցիչներ, Հայ-իրանական գիտաժողովի մասնակիցներ, դեսպաններ, մշակութային, գիտական և կրթական հանրության ներկայացուցիչներ։

12166942_10205524192528402_46665442_n

Հիմնադրվելուն պես Հարավ-Արևմտյան Ասիայի ԱԶԳ տարածաշրջանային կենտրոնը կազմակերպեց իր առաջին աշխատաժողովը, որին մասնակցեցին և զեկուցումով հանդես եկան ՄԱՄ-ի և ՄԱՄ ԱԶԳ-ի պաշտոնատար անձինք և այլ ՄԱՄ ԱԶԳ կենտրոնների ներկայացուցիչները։

Նաև կազմակերպվեց հայ-իրանական աստղագիտական առաջին խորհրդակցությունը: Խորհրդակցության շնորհիվ հայ և իրանցի գիտնականները քննարկեցին համատեղ գիտական ծրագրերը և հաստատեցին հայ-իրանական համագործակցությունը:

Տարածաշրջանային աստղագիտական կենտրոն

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս