Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյանը հրավիրվել է հարցաքննության. pastinfօ.am

Ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության գործի շրջանակներում երեկ Քննչական կոմիտե է հրավիրվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: «Փաստինֆո»-ի ունեցած այս տեղեկություններոը հաստատեցին նաև ՔԿ-ից: Սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:

Հիշեցնենք, սեպտեմբերի 21-ին Երևանի կենտրոնում` Աբովյան փողոցում, ծեծի էր ենթարկվել ազատամարտիկ Սմբատ Հակոբյանը, ով նույն օրը, միջադեպից առաջ մասնակցել էր իշխանափոխության պահանջով երթի:

Ազատամարտիկը նաև ԶԼՄ-ներով հայտարարություն էր արել, թե իրեն ծեծի ենթարկողը եղել է Տիգրան անունով մի տղամարդ, որին ինքը ճանաչել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի թիկնազորից:

Հայտնել էր նաև, որ թե Ռուբեն Հայրապետյանն իրեն սպառնացել էր եւ կարծիք հայտնել,  որ  իրեն ծեծողների հովանավորը հենց Ռուբեն Հայրապետյանն է,  ապա հրապարակել էր Ռուբեն Հայրապետյանի հետ ինչ-որ հեռախոսային խոսակցության սղագրություն:

Մամուլի ասուլիսի ժամանակ այս հայտարարություններից հետո  Սմբատ Հակոբյանը հրավիրվել է հարցաքննության եւ մեր  տեղեկություններով տվել նույնաբովանդակ ցուցմունք, սակայն դրանք հիմնավորող որեւէ փաստ, այդ թվում ենթադրյալ խոսակցության ձայնագրությունը քննչական մարմնին չի ներկայացրել:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս