Բաժիններ՝

Այաթոլլա Խամենեին հավանության է արժանացրել Իրանի ատոմային ծրագրի գործարքը

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հավանության է արժանացրել իրանական ատոմային ծրագրի վերաբերյալ Թեհրանի գործարքը «վեցյակի» հետ՝ կոչ անելով վերացնել համաձայնագրում առկա որոշ երկիմաստ ձևակերպումներ, հայտնում է BBC-ն:

Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին գրած նամակում, որը հրապարակված է Խամենեի կայքում, ասվում է, որ ատոմային գործարքի պայմանների կատարումը պետք է վերահսկվի Իրանի կառավարության կողմից, քանի որ ԱՄՆ-ին չի կարելի վստահել:

Ավելի վաղ Խամենեին հավանության էր արժանացրել Իրանի ու «վեցյակի» բանակցությունները, սակայն չէր մեկնաբանել ձեռք բերված համաձայնագիրը:
Իրանի ու «վեցյակի» միջև գործարքը կայացել էր 2015թ. հուլիսին Վիեննայում:
Փաստաթղթի համաձայն՝ Թեհրանը համաձայնել է ազատվել իր մոտ պահվող միջուկային վառելիքի 98%-ից, իսկ Արևմուտքը դրա դիմաց խոստացել է չեղյալ հայտարարել Իրանի նկատմամբ պատժամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս