Բաժիններ՝

Իրաքն օգնություն չի խնդրի Ռուսաստանից. ԱՄՆ

Իրաքի իշխանությունները մտադիր չեն օգնության խնդրանքով դիմել ռուսական բանակին, որպեսզի պայքարի ԴԱԻՇ-ի դեմ երկրի տարածքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ բանակի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես հայտարարել է Դանֆորդը Բաղդադ կատարած իր այցից հետո, ինքն Իրաքի ղեկավարությանն ասել է, որ Միացյալ Նահանգներին դժվար կլինի օգնել Իրաքին, եթե ռուսական բանակը այնտեղ նույնպես ներկա լինի:

«Մենք չենք կարող Իրաքում օպերացիա անցկացնել, եթե այնտեղ միաժամանակ գործեն նաև ռուսները»,- հայտարարել է գեներալը:

Ավելի վաղ ԶԼՄ-ները մեջբերել էին Իրաքի վարչապետ Հայդեր Աբադիի խոսքերն այն մասին, որ ինքը դրական է վերաբերվում երկրում ջիհադականների դիրքերին հասցվելիք ռուսական ավիահարվածներին:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը նույնպես հայտարարել էր, որ Մոսկվայում գիտեն Իրաքի ղեկավարության հայտարարության մասին ՌԴ ավիացիան Իրաքի տարածքում ևս գործի դնելու մասին, սակայն պաշտոնական դիմում դեռ չեն ստացել այդ մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս