Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դատավճիռը հրապարակվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակեց 2014թ. մայիսի 17-ին Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործով դատավճիռը: Դատարանը գործով երեք ամբաստանյալներին՝ Գոռ Առաքելյանին, Ներսես Մելքոնյանին, Վալերիկ Հովհաննիսյանին մեղավոր ճանաչեց առաջադրված մեղադրանքներում:

Գոռ Առաքելյանը դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման, Ներսես Մելքոնյանը՝ 2 տարվա, Վալերիկ Հովհաննիսյանը՝ 3 տարվա ազատազրկման: Վալերի Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը մեղադրվում են խուլիգանության կատարման մեջ:

Գոռ Առաքելյանին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել սպանության փորձի համար. դատաքննության ընթացքում մեղադրողն այդ մասով փոփոխեց մեղադրանքը: Նրան մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 9-րդ կետերով (դիավորութամբ առողությանը ծանր վնաս պատճառելը), 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը): Գոռ Առաքելյանը մեղադրվում է նաև Մնացական Սուքիասյանին ու Մյասնիկ Հայրապետյանի դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ , իսկ Ալվինա Բադալյանին՝ միջին ծանրության վնաս հացնելու, ինչպես նաև ապօրինի կերպով ատրճանակ և փամփուշտներ ձեռք է բերելու և պահելու համար:

Դատարանի դիմաց այժմ բորբոքված խոսում է ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի հայրը՝ հայտարարելով, որ բողոքարկելու է դատավճիռը. «Թող պարգևատրեին, ոնց Սաֆարովին պարգևատրեցին»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս